ՈՉ ՄԻ ԽԱՂԱՂ ԱՐԴՅՈՒՆՔ
Աջակցիր «Ա1+»-ինՏղամարցկանց Հայաստանի առաջնության 10-րդ տուրում ոչ մի խաղաղ արդյունք չգրանցվեց:
Առաջատար Տիգրան Պետրոսյանի իր երկրորդ պարտությունը կրեց սեւերով զիջելով Զավեն Անդրեասյանին: Սակայն Պետրոսյանը 6.5 միավորով կարողացավ պահպանել առաջին հորիզոնականը, քանի որ նրան հաջորդող Սմբատ Լպուտյանը եւս անհաջողության մատնվեց սպիտակներով զիջելով Արման Փաշիկյանին:
Այս պարտությունից հետո Լպուտյանը նահանջեց երրորդ հորիզոնական, իսկ Կարեն Ասրյանը, սպիտակներով հաղթելով Լեւոն Բաբուջյանին, այժմ երկրորդն է: Առաջնության հայտնությունը դարձած Սամվել Տեր-Սահակյանը սեւերով պարտվեց Արա Մինասյանին եւ նահանջեց վեցերորդ հորիզոնական: Տպավորիչ մեկնարկից հետո 14-ամյա պատանին սկսել է զիջել դիրքերը:
Կանանց հավաքականի մարզիչ Արսեն Եղիազարյանը սեւերով առավելության հասավ Տիգրան Քոթանջյանի նկատմամբ: Մեկ միավոր վաստակեց նաեւ Արտաշես Մինասյանը, որի մրցակիցը պետք է լիներ երեկ վնասվածք ստացած Աշոտ Անաստասյանը: Վաղը կայանալիք 11-րդ տուրում Տիգրան Պետրոսյանի մրցակիցը կլինի Արա Մինասյանը: