ԱՄԵՆԱԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԱՅ ԳՐՈՄԱՍՅՏԵՐԸ
Աջակցիր «Ա1+»-ինՇախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնությունը դեռ չի ավարտվել, սակայն նրանում արդեն պատմական մի արդյունք գրանցվեց: 14-ամյա շախմատիստ Սամվել Տեր-Սահակյանը միջազգային վարպետի նորման լրացնելուց հետո, լրացրեց նաեւ գրոսմայստերի նորմա:
Անցկացրած 9 պարտիաներում նա վաստակեց 5.5 միավոր:
Այսպիսով Տեր-Սահակյանը դարձավ գրոսմայստերի նորմա լրացրած ամենաերիտասարդ հայ գրոսմայստերը: Եւս երկու անգամ նորման լրացնելուց հետո նրան արդեն գրոսմայստերի կոչում կշնորհվի, եւ Սամվելը կդառնա ռեկորդակիր:
Սամվել Տեր-Սահակյանը լինելով առաջնության ամենակրտսեր եւ ամենացածր վարկանիշ ունեցող մասնակիցը, արդեն առաջին իսկ տուրից ցույց տվեց, որ չի պատրաստվում եզրափակել մրցաշարային աղյուսակը: Հաղթելով Արման Փաշիկյանին, Լեւոն Բաբուջյանին, Կարեն Ասրյանին, Արտաշես Մինասյանին, ոչ-ոքի խաղալով Արսեն Եղիազարյանի, Տիգրան Նալբանդյանի եւ Զավեն Անդրեասյանի հետ, Տեր-Սահակյանը ապացուցեց, որ տաղանդավոր շախմատիստ է եւ կարող է լուրջ արդյունքների հասնել: Այժմ նա Հայաստանի առաջնությունում ընթանում է 3-րդ հորիզոնականում եւ պայքարում է մեդալի համար: