Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՇԱԽՄԱՏԻՍՏՆ ԸՆԿԵԼ Է ՍԱՌՈՒՅՑԻ ՎՐԱ

Սպորտ

Շախմատի Հայաստանի առաջնության 10-րդ տուրին չէին կարողացել մասնակցել գրոսմայստերներ Աշոտ Անաստասյանը եւ Տիգրան Նալբանդյանը: Անատասյանը շախմատի տուն գնալիս սայթաքել է եւ վայր ընկել, որի արդյունքում կոտրել է պոչուկը: Այս լուրջ վնասվածիք պատճառով փորձառու գրոսմայստերը դուրս է մնացել առաջնությունից եւ մնացած պարտիաներում նրան գրանցվել է պարտություն:

Գրոսմայստերը «Ա1+»-ին հայտնեց, որ դեպքը տեղի է ունեցել Աբովյան փողոցում. «Սառույքի վրա ոտքս փախավ եւ մեջքի վրա վայր ընկա: Այժմ սարսափելի ցավում է կոտրվածը: Ոչ կարողանում եմ նստեմ, որ պառկեմ: Առայժմ հայտնի չէ, թե երբ կվերականգնվեմ: Հավանաբար 10 օրից»:

Տիգրան Նալբանդյանն էլ 10-րդ տուրը բաց է թողել, քանի որ նրա հորը երեկ վիրահատել են: Այս մասին հայտնեց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի քարտուղար Գագիկ Հովհաննիսյանը. «Այսօր կայանալիք 11-րդ տուրում Նալբանդյանը ըստ խաղացանկի ազատ է: Առայժմ հայտնի չէ, թե արդյոք նա կշարունակի պայքարը»:

Առաջնության 10-րդ տուրից հետո Տիգրան Նալբանդյանը 1.5 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը, իսկ Աշոտ Անաստասյանը 3.5 միավորով 10-րդ հորիզոնականում է: Մրցաշարային աղյուսակը 6.5 միավորով գլխավորում է Տիգրան Պետրոսյանը: