ՀԱՅԱՍՏԱՆԸ ՋԱԽՋԱԽԵՑ ԹՈւՐՔԻԱՅԻՆ
Աջակցիր «Ա1+»-ինՀոկեյի Հայաստանի մինչեւ 20 տարեկանների հավաքականը աշխարհի առաջնության 2-րդ խաղում 13:1 հաշվով ջախջախել է Թուրքիայի ընտրանուն: Հայաստանի հավաքականը այս հաշվով պարտության էր մատնել նաեւ Հարավ Աֆրիկյան Հանրապետությանը: Հայաստանի ընտրանին հաջող մեկնարկից հետո մրցել է թուրքերի հետ, որոնք առաջին խաղում 3:5 հաշվով պարտվել էին Ավստրալիայի հավաքականին:
Արդեն առաջին խաղակեսում Հայաստանը գործնականում վճռել է խաղի ելքը` 4 անպատասխան տափօղակ ուղարկելով մրցակցի դարպասը: 2-րդ խաղակեսում մեր թիմը կրկին ճնշող առավելություն է ունեցել` հաշիվը դարձնելով 8:1: 3-րդ խաղակեսում հայ երիտասարդները հաշիվը դարձրել են 13:1: Այս խաղում 3-ական գոլի հեղինակ են դարձել Աբրահամ Պալեզյանը, Պետրոս Ժամկոչյանը, Սմբատ Դետերդարյանը:
Թուրքիայի հավաքականին Հայաստանը պարտության էր մատնել նաեւ անցած տարի կայացած մրցաշարում` այն էլ հյուրընկալվելիս: Խմբի մյուս խաղերում եւս գրանցվել են խոշոր հաշիվներ: Նոր Զելանդիայի հավաքականը 19:1 հաշվով առավելության է հասել Բուլղարիայի նկատմամբ: Ավստրալիան 16:2 հաշվով պարտության է մատնել ՀԱՀ-ին: Մրցաշարային աղյուսակը գլխավորում են Հայաստանի եւ Ավստրալիայի հավաքականները:
Հունվարի 20-ին մեր թիմի մրցակիցը կլինի Նոր Զելանդիայի ընտրանին, որը անհամեմատ ուժեղ մրցակիցը է, քան Թուրքիայի եւ ՀԱՀ-ի հավաքականները: