ՈՉ-ՈՔԻ ՉԵՄՊԻՈՆԻ ՀԵՏ
Աջակցիր «Ա1+»-ինՄեկօրյա ընդմիջումից հետո Վեյկ ան Զեեում վերսկսվեց «Կորուս-Չեսս-2008» սուպերմրցաշարը: Այսօր կայացած 4-րդ տուրում Լեւոն Արոնյանի մրցակիցը աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդն էր, որը բավական անհաջող է հանդես գալիս այս մրցաշարում: Պարտիան արդեն 20-րդ քայլին ավարտվեց ոչ-ոքի, թեեւ կողմերը հասցրել էին փոխանակել մի շարք խաղաքարեր: Ոչ-ոքի խաղաց նաեւ Մագնուս Կառլսենը, որը սեւերով մրցում էր Իվանչուկի հետ:
Այս տուրի ավարտից հետո Լեւոն Արոնյանը, Մագնուս Կառլսենը եւ Թեմուր Ռաջաբովը 3.5-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Վաղը Արոնյանի մրցակիցը կլինի Կրամնիկը:
Իսկ Երեւանում շարունակվում է Հայաստանի տղամարդկանց առաջնությունը, որի 9-րդ տուրում առաջատար Տիգրան Պետրոսյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց Արտաշես Մինասյանի հետ: 10-րդ տուրից առաջ Պետրոսյանը 6.5 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Սմբատ Լպուտյանը 6 միավորով 2-րդ հորիզոնականում է: