Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆ - ՀԱՀ` 13:1

Սպորտ

Հոկեյի Հայաստանի մինչեւ 20 տարեկանների հավաքականը աշխարհի առաջնության C դիվիզիոնի առաջին խաղում 13:1 հաշվով ջախջախել է ՀԱՀ-ի հավաքականին: Մեր թիմի կազմում արդեն 43-րդ վայրկյանին հաշիվը բացել է Հարություն Քեշիշյանը:

Մինչեւ առաջին խաղակեսը ավարտը Հայաստանի կազմում եւս 2 անգամ աչքի է ընկել Պետրոս Քեշիշյանը, իսկ Սմբատ Դետերդարյանը հաշիվը դարձրել է 4:0` գործնականում վճռելով խաղի ելքը: 2-րդ խաղակեսում հայ հոկեյիստները կրկին ճնշող առավելություն են ունեցել եւ եւս 4 անպատասխան տափօղակ ուղարկել աֆրիկացիների դարպասը: 3-րդ խաղակեսում արդյունավետ խաղով աչքի է ընկել Հարություն Քեշիշյանը` դառնալով 3 գոլի հեղինակ: Ի վերջո, Հայաստանը հաղթել է 13:1 գերխոշոր հաշվով:

Այս խմբի ֆավորիտ Սերբիան, որի հարկի տակ էլ անցկացվում է մրցաշարը, 16:0 հաշվով առավելության է հասել Բուլղարիայի նկատմամբ: Ավստրիալիան 5:3 հաշվով պարտության է մատնել Թուրքիային:

Այսպիսով` Հայաստանի, Սերբիայի եւ Ավստրիալիայի հավաքականները սկսեցին գլխավորել մրցաշարային աղյուսակը: Հիշեցնենք, որ հաջորդ փուլի ուղեգիր են նվաճում 1-ին 2 հորիզոնականները զբաղեցրած թիմերը: Հայաստանի հաջորդ մրցակիցը կլինի Թուրքիան: