ՌՈԲԵՐՏԸ «ՌԱՆԴԵՐՍԻ» ՖՈւՏԲՈԼԻ՞ՍՏ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի հավաքականի եւ Երեւանի «Փյունիկի» առանցքային ֆուտբոլիստ Ռոբերտ Արզումանյանը շուտով կմեկնի Դանիա, որտեղ հավանաբար պայմանագիր կկնքի «Ռանդերս» թիմի հետ: 4 -ամյա պատմություն ունեցող այս թիմը Դանիայի ընթացիկ առաջնությունում ընթանում է 6-րդ հորիզոնականում:
Ռոբերտ Արզումանյանի տրանսֆերի մասին արդեն շատ է խոսվել: Տաղանդավոր ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էին մի շարք թիմեր: Նախորդ տարի նա մոտ էր Անգլիայի տեղափոխվելուն, սակայն վերջին պահին գործարքը չկայացավ, ուստի Արզումանյանը վերադարձավ Հայաստան` «Փյունիկի» հետ նվաճելով հերթական չեմպիոնական տիտողը առաջնությունում:
«Փյունիկի» մամուլի քարտուղարությունում «Ա1+»-ին հայտնեցին, որ Ռոբերտը այս շաբաթվա վերջում կլինի Դանիայում եւ տեղում արդեն կպարզվի նրա հետագա ճակատագիրը: Հայաստանի հավաքականի խաղացողին ցանկանում է ձեռք բերել նաեւ Դանիայի ամենաճանաչված ակումբներից մեկը` «Բրոնդբյուն», սակայն այս թիմը ներկայումս ֆինանսական խնդիրներ ունի:
Շուտով արտասահման կտեղափոխվի նաեւ Հայաստանի 2007թ. լավագույն ֆուտբոլիստ Լեւոն Պաչաջյանը: «Փյունիկի» աջ կիսապաշտպանը առաջարկ ունի շվեդական «ԳԱԻՍ» ակումբից, որը իր 110-ամյա պատմության մեջ որեւէ լուրջ հաջողության չի հասել: Ներկայումս Պաչաջյանը սպասում է վիզայի, որը ստանալուց պես կմեկնի Շվեդիա: Իսկ «Փյունիկի» խաղացողներ Ալեքսանդր Թեդեւոսյանը եւ Աղվան Մկրտչյանը արդեն Բելառուսում են: Թադեւոսյանը պայմանագիր է կնքել «Վիտեբսկ», իսկ Մկրտչյանը` «Գոմել» ակումբի հետ: Ալեքսանդր Թադեւոսյանի հետ «Վիտեբսկում» հանդես կգա նաեւ «Արարատի» փորձառու խաղացող Արթուր Ոսկանյանը:
«Փյունիկի» մամուլի քարտուղարությունում հայտնեցին նաեւ, որ առայժմ տեղեկություններ չկան Սարգիս Հովսեփյանի կապացությամբ: Հայաստանի հավաքականի ավագը առաջարկ ուներ Ռուսաստանից եւ սպասվում էր, որ հունվարին պայմանագիր կկնքի «Խիմկի» թիմի հետ:
Իսկ «Փյունիկի» շարունակում է նախապատրաստվել գալիք մրցաշրջանին: Թիմը մարզվում է Երեւանի ՋԷԿ-ի մարզադահլիճում եւ «Բանանցի» մարզաբազայում: