Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՐՈՆՅԱՆԻՆ ՀԱԳԵՑԱԾ ԽԱՂԱՑԱՆԿ Է ՍՊԱՍՎՈւՄ

Սպորտ

Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը 2008թ. սկզբից կսկսի մասնակցել միջազգային խոշոր մրցաշարերի: Ամանորյա տոներից հետո` հունվարի 11-ին Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում մեկնարկում «Կորուս Չես-2008» հեղինակավոր մրցաշարը, որի 2007թ. խաղարկությունում Արոնյանը գրավեց առաջին հորիզոնականը: Լեւոնը կրկին հանդես կգա ուժեղագույնների պայքարում` մրցելով Անանդի, Իվանչուկի, Կրամնիկի, Տոպալովի, Լեկոյի, Մամեդյարովի, Ռաջաբովի, Գելֆանդի, Ադամսի, Կառլսենի, Պոլգարի, Էլջանովի եւ վան Վելի հետ:

Հոլանդիայում են հավաքվելու մոլորակի ուժեղագույն գրոմայստերները: Հատկապես մեծ հետաքրքրություն է առաջացնում Կրամնիկ - Անանդ դիմակայությունը: Ներկայումս աշխարհի բացարձակ չեմպիոն է համարվում Անանդը, սակայն հաջորդ տարի այս շախմատիստների միջեւ կայանալեւ է ռեւանշ մրցամարտ: Իր հերթին Արոնյանը հնարավորություն ունի ապացուցելու, որ 2007թ. աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցաշարում նրա ձախողումը պատահականություն էր: «Կորուս Չեսս-2008»-ի Բ խմբում հանդես կգան նաեւ Գաբրիել Սարգսյանը եւ Սերգեյ Մովսիսյանը: Այստեղ հաղթողը իրավունք է ստանում հաջորդ տարի հանդես գալ ուժեղագույնների պայքարում:

Վեյկ ան Զեեի մրցաշարից հետո Արոնյանը որոշ ժամանակ կհանգստանա, իսկ փետրվարին կուղեւորվի Մեքսիկա, որտեղ` Մորելիա քաղաքում կմեկնարկի Մորելիա - Լինարես հեղինակավոր մրցաշարը, որում Արոնյանը հաջողության է հասել 2006թ.: Հայ շախմատիստի մրցակիցները կլիեն հնդիկ Վիշվանաթան Անանդը, ուկրաինացի Վասիլի Իվանչուկըմ բուլղարացի Վեսելին Տոպալովը, հունգարացի Պետեր Լեկոն, ադրբեջանցի Թեմուր Ռաջաբովը, իսպանացի Ալեքսեյ Շիրովը եւ նորվեգացի Մագնուս Կառլսենը: Այս մրցաշարի առաջին շրջանի ավարից հետո շախմատիստները կուղեւորվեն Իսպանիայի Լինարես քաղաք, որտեղ կկայանան մրցաշարի երկրորդ շրջանի հանդիպումները: