ՉԵՆ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԱՄՈՒՍՆԱՆԱԼ
Աջակցիր «Ա1+»-ինՄարտունի քաղաքի բնակիչներ Արծրուն Խլղաթյանը եւ Կարինե Մանուկյանը արդեն յոթ ամիս է՝ ինչ պատրաստվում են ամուսնանալ, սակայն մինչ օրս ամուսնությունը դեռ չի կայացել: Երիտասարդ զույգը ունի բնակարանի խնդիր, եւ Արծրուն Խլղաթյանը մեկնել է արտագնա աշխատանքի:
Մարտունի քաղաքի վիճակագրական կենտրոնի տվյալներով` այս տարի նախորդ տարվա համեմատությամբ Մարտունու տարածաշրջանում ամուսնությունների քանակը նվազել է մոտ 20 տոկոսով: Մեր կատարած հարցումները ցույց տվեցին, որ դա հիմնականում մի քանի պատճառ ունի՝ բնակարանի խնդիրներ,. աշխատանքի բացակայություն, սոցիալական անապահովություն, արտագնա աշխատանքի մեկնած երիտասարդներ, որոնցից շատերը չեն վերադառնում:
Պակասել է նաեւ ծնունդների քանակը, չնայած որ Մարտունու տարածաշրջանը միշտ աչքի է ընկել իր ծնելիության բարձր ցուցանիշով:
Ավելացնենք, որ այս տարի անցյալ տարվա համեմատությամբ 17 տոկոսով, բարեբախտաբար, նվազել է նաեւ մահացությունների թիվը:
Անուշ Շահումյան
Մարտունի