ՀԻՎԱՆԴԱՆՈՑԻՑ ԾԵՐԱՆՈՑ
Աջակցիր «Ա1+»-ինԴեկտեմբերի ընթացքում Գյումրիի Գյուլբենկյանի անվան հիվանդանոցի վնասվածքաբանական բաժամունք է դիմել 99 քաղաքացի: Գրանցվել է ցրտահարության մեկ դեպք: Ցրտահարվել է 63-ամյա Վիելտա Գրիգորյանը: Ամպուտացիայի են ենթարկվել նրա սառած ոտնաթաթերը: 63-ամյա կինը 88-ի երկրաշարժին կորցնելով բնակարանը՝ մինչ օրս չունի որեւէ բնակության վայր: Բնակվում է` որտեղ պատահի, ունի անօթեւանի կարգավիճակ, սակայն չունի բնակարան ստանալու որեւէ հույս եւ չգիտի իր հետագա անելիքը:
Հետագան, պարզվում է, գիտեն բժիշկները: Ըստ նրանց, հիվանդը դեռ երկար է բուժվելու, իսկ հետո հավանաբար կտեղափոխվի ծերանոց:
Գյումրիի սառցակալած փողոցները պատուհաս են ոչ միայն վարորդների ու ավտոմեքենաների, այլեւ հետիոտների համար: Միայն դեկտեմբերի 1-ից մինչ օրս Գյումրիի Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցում գրանցվել է տարբեր տիպի կոտրվածքների ավելի քան 99 դեպք։ Ստացիոնար բուժում է ստացել 55-ը։ Բուժվողների մեծ մասն ունեն վերին եւ ստորին վերջույթների կոտրվածքներ:
«Ցայգ» ՀԸ
Գյումրի