ՌԱԴԱՉԱՆ ՉԷՐ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈւՄ
Աջակցիր «Ա1+»-ինՎերջին 2 տարիներին Երեւանի «Բանանցում» հանդես եկած սերբ դարպասապահ Նենադ Ռադաչան այլեւս հանդես չի գա թիմում: «Բանանցի» մամուլի քարտուղարությունում «Ա1+»-ին հայտնեցին, որ թեեւ Ռադաչան դեռ 1 տարվա պայմանագիր ուներ ակումբի հետ, սակայն նրա ծառայություններից հրաժարվել են:
Թեեւ Ռադաչան 2007թ. առաջնությունում կոպիտ սխալներ թույլ չէր տրվել, սակայն առանձանպես չէր փայլել: Պատահական չէ, որ առաջնության վերջնամասում «Բանանցում» հանդես էր գալիս նաեւ ուկրաինացի դարպասապահ Դմիտրի Պիվովարենկոն: Նախքան «Բանանց» տեղափոխվել Նենադ Ռադաչան մի քանի մրցաշրջան հանդես էր եկել Երեւանի «Արարատում»:
Այժմ «Բանանցը» գտնվում է արձակուրդում: Սպասվում է, որ առաջիկայում թիմ կհրավիրվի որեւէ բարձրակարգ դարպասապահ: Ի տարբերություն մյուս ակումբների «Բանանցը» ավելի շուտ է սկսելու նախապատրաստվել հաջորդ մրցաշրջանին, քանի որ հունվարին հանդես է գալու ԱՊՀ եւ մերձբալթյան երկրների չեմպիոնների միջեւ կայանալքի «Համագործակցության գավաթի» խաղարկությանը: