Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿՔՆՆԱՐԿԵՆ ԲԱՐՍԵԼՈՆԱՅՈՒՄ

Սպորտ

Նոյեմբերի 25-ին ՀԱՀ-ի Դուրբոն քաղաքում կայացած վիճակահանության ընթացքում Հայաստանի հավաքականը հայտնվեց աշխարհի 2010թ. առաջնության ընտրական 5-րդ խմբում, որտեղ մեր ֆուտբոլիստները կմրցեն Թուրքիայի, Իսպանիայի, Բելգիայի, Էստոնիայի, Բոսնիայի եւ Հերցեգովինայի հետ: Վիճակահանությանը ներկա էր ՀՖՖ գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը, որը վերադառնալով Հայաստան, «Ա1+»-ին որոշ մանրամասներ հաղորդեց:

Մասնավորապես` Արմեն Մինասյանը հայտնեց, որ ընտրական 5-րդ խմբում ընգդրկված հավաքականների ներկայացուցիչները նախնական պայմանավորածություն են ձեռք բերել դեկտեմբերի 21-ին հանդիպել Բարսելոնայում. «Այստեղ էլ կքննարկվի խաղացանկը: Առայժմ հայտնի չէ, թե ովքեր են Հայաստանի պատվիրակության կազմում մեկնելու Բարսելոնա»: Գործադիր տնօրենի կարծիքով` Հայաստանի հավաքականը բավական բարդ խմբում է հայտնվել. «Ամենուժեղ ենթախմբերից մեկում ենք հայտնվել: Եթե ուսումնասիրենք մյուս խմբերը, ապա կհամոզվենք, որ մեր խումբը բավական ուժեղ է»:

Այս օրերին Հայաստանի ֆուտբոլային հասարակութունը սեւեռվել էր Թուրքիայի վրա, սակայն Արմեն Մինասյանը նշեց, որ դրա կարիքը չկա. «Վիճակահանությունից հետո որեւէ առանձնահատուկ խոսակցություններ չեղան այս կապակցությամբ: Ինձ համար տաբերություն չկա, թե մեր մրցակիցը Թուրքիան կամ Իսպանիան: Մեր խնդիրը լինելու է նույնը. հաղթել կամ լավագույնս հանդես գալ ընտրական փուլում»: Մինասյանը հանդիպումներ է ունեցել նաեւ Թուրքիայի պատվիրակության անդամների հետ եւ դրանք անցել են բավական ջերմ մթնոլորտում: