Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՂԹԵՑ ԼՐԱՑՈւՑԻՉ ՊԱՐՏԻԱՆԵՐՈւՄ

Սպորտ

Հայ գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը եւ Լեւոն Արոնյանը շարունակում են պայքարը Խանտի Մանսիսկում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում: Հայաստանի ներկայացուցիչները արդեն 1/8-րդ եզրափակիչի ուղեգիր են նվաճել:

1/16-րդ եզրափակիչում Վլադիմիր Հակոբյանը 1.5:0.5 հաշվով առավելության հասավ Վլադիմիր Մալախովի նկատմամբ: Հակոբյանը հաղթանակ տանոց 2-րդ պարտիայում:

Լեւոն Արոնյանը Էռնեստո Ինարկիեւի նկատմամբ հաջողության հասավ միայն լրացուցիչ պարտիաներում, քանի որ հիմնական 2 պարտիաներում գրանցվել էին ոչ-ոքիներ: Լրացուցիչ 2 պարտիաներն էլ ավարտվեցին Լեւոնի հաղթանակով:

1/16-րդ եզրափակիչի ամենամեծ անակնկալը մատուցեց ռումինացի Լիվիու Նիսիսպեանուն` պայքարից դուրս թողնելով ֆավորիտներից մեկին` ուկրաինացի Վասիլի Իվանչուկին: