Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՈՉ-ՈՔԻՆԵՐ ԱՌԱՋԻՆ ՊԱՐՏԻԱՅՈւՄ

Սպորտ

Այսօր մեկնարկեց Շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 3-րդ փուլը: Լեւոն Արոնյանը սեւերով մրցեց Ռուսաստանի ներկայացուցիչ Էռնեստո Ինարխիեւի հետ, իսկ Վալդիրմիր Հակոբյանը` Վլադիմիր Մալախովը, որը նույնպես ներկայացնում է Ռուսաստանը:

Արոնյանը թեեւ հանդես էր գալիս սեւերով, սակայն որոշակի առավելություն ուներ, սակայն 55-րդ քայլին պարտիան ավարտվեց ոչ-ոքիով: Վաղը կայանալիք 2-րդ պարտիայում Լեւոնը հանդես կգա սպիտակներով: Եթե այս պարտիայում եւս գրանցվի ոչ-ոքի, ապա 1/8-րդ եզրափակիչի ուղեգիրի տերը կորոշվի լրացուցիչ պարտիաներում:

Ոչ-ոքի գրանցվեց նաեւ Մալախով- Հակոբյան մրցավեճում: Այստեղ արդեն Հակոբյանը ստիպված էր պաշտպանվել եւ պայքարել ընդամենը կես միավորի համար: Պարտիան ավարտվեց 87-րդ քայլին: