ՄԵԴԱԼ ՉՈւՆԵՑԱՆՔ
Աջակցիր «Ա1+»-ինՔիչ առաջ Անթալիայում ավարտվեց շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունը, որին մասնակցում էին Հայաստանի 18 ներկայացուցիչներ:
Հայաստանի ներկայացուցիչներից մեդալի մոտ էր 14-ամյա Սամվել Տեր- Սահակյանը` իր տարիքային խմբում 8 միավորով զբաղեցերեց 6-րդ հորիզոնականը: Աշխարհի 2006թ. մինչեւ 12 տարեկանների աշխարհի չեմպիոն Ռոբերտ Աղասարյանը 6 միավորով գրավեց 31-րդ տեղը:
Սպասելիքները մեծ էին 18 տարեկանների պայքարում հանդես եկող Ավետիք Գրիգորյանից, որը բավական հաջող էր հանդես գալիս եւ մոտ էր հաջողությանը: Սակայն նախավերջին տուրում կրած պարտությունը Ավետիքին զրկեց մրցանակային տեղ գրավելու հնարավորությունից: Թեեւ վերջին տուրում Գրիգորյանը հաղթանակ տարավ, սակայն 8 միավորով գրավեց ընդամենը 4-րդ հորիզոնականը: Նախորդ առաջնության փոխչեմպիոն Հրանտ Մելքումյանը եւ Հովիկ Հայրապետյանը 7-ական միավորով գրավեց 15-16-րդ հորիզոնականները:
16 տարեկանների պայքարում Ռոբերտ Հովհաննիսյանը 7 միավորով գրավեց 12-րդ, իսկ Դավիթ Գեւորգյանը 6 միավորով` 42-րդ տեղը:
12-տարեկանների պայքարում հանդես եկող Հայաստանի ներկայացուցիչները ոչնչով աչքի չընկան, իսկ 10 տարեկանների պայքարում Տիգրան Հարությունյանը 7.5 միավորով գրավեց 8-րդ հորիզոնականը:
Աղջիկների պայքարում Հայաստանի ներկայացուցիչները նույնիսկ մոտ չէին հաջողությանը: