Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐ

Սպորտ

Ֆուտբոլի 2010թ. աշխարհի առաջնության եվրոպական գոտու մեկնարկին դեռ 10 ամիս ժամանակ կա, սակայն հեղինակավոր բուքմեյքերական գրասենյակները արդեն իսկ սկսել են խաղադրույքներ ընդունել, թե ովքեր հաջողության կհասնեն ընտրական փուլում եւ կշարունակեն պայքարը եզրափակիչ փուլում:

Ընտրական 5-րդ խմբում, որտեղ ընդգրկված է Հայաստանի հավաքականը, ֆավորիտ է համարվում Իսպանիան: Այն որ իսպանացիները այս խմբում կգրավեն 1-ին հորիզոնականը, խաղադրույք է ընդունվում 1.60 գործակցով: 2.65 գործակցով իսպանացիներին հաջորդում է Թուրքիան: Բելգիայի հավաքականի գործակիցը կազմել է 12, իսկ Բոսնիայինը եւ Հերցեգովինային` 26: Իսկ ահա Հայաստանի եւ Էստոնիայի հավաքականներին բուքմեյքերները լուրջ են վերաբերվում: Հայ ֆուտբոլիստները հաջողությունը գնահատվել է անհավանական 500 գործակցով: Նմանատիպ գործակից է սահմանվել նաեւ Էստոնիայի համար:

Այն, որ Հայաստանը խմբում 1-ին հորիզոնականում հայտնվելու հնարավորություն չունի, չեն ժխտում նաեւ մեր ֆուտբոլիստները եւ մարզիչները: Սակայն 2-րդ տեղ գրավելու համար Հայաստանը պայքարելու է, որը հնարավորություն կտա պայքարը շարունակել փլեյ-օֆֆում: Ըստ միջազգային բուքմեյքերների` Հայաստանը գրեթե հնարավորություն չունի գրավել նաեւ 2-րդ տեղը, որի համար սահմանվել է 48.00 գործակից: