A
A
ԱՐՈՆՅԱՆԸ ՀԱՂԹՈՒՄ, ՀԱԿՈԲՅԱՆԸ ՈՉ-ՈՔԻ է ԽԱՂՈւՄ
Աջակցիր «Ա1+»-ինՇախմատի Աշխարհի գավաթի խաղարկությունում այսօր մեկնարկեցին 1/32-րդ եզրափակիչի հանդիպումները: Խանտի Մանսիսկ քաղաքում ընթացող նոկաուտ համակարգով այս մրցաշարում պայքարը շարունակում են Հայաստանի լավագույն շախմատիստներ Լեւոն Արոնյանը եւ Վլադիմիր Հակոբյանը:
Լեւոն Արոնյանը այսօր սպիտակներով հաղթեց գերմանացի Յան Գուստաֆսոնին եւ վաղը կայանալիք 2-րդ պարտիայում նույնիսկ ոչ-ոքի խաղալու դեպքում դուրս կգա հաջորդ փուլ:
Վլադիմիր Հակոբյանի մրցակիցն էր Էշան Մագհամին: Այս մրցավեճում արձանագրվեց ոչ-ոքի: Եթե վաղը եւս մրցակիցները բաժանվեն խաղաղությամբ, ապա հաջորդ փուլի ուղեգիրը կորոշովի լրացուցիչ պարտիաներում: