Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԵՏԱՊՆԴՈՒՄ ԵՆ

Սպորտ

Անթալիայում ընթացող շախմատի աշխարհի առաջնությունը թեւակոխել է վճռական փուլ: Կայացած 9-րդ տուրում ավելի սրվեց պայքարը մեդալների համար պայքարում: Գրեթե բոլոր տարիքային խմբերում լարված պայքար է ընթանում չեմպիոնության համար:

Հայ շախմատասերների ուշադրության կենտրոնում է հատկապես 18 տարեկանների պայքարը, որտեղ հաջող է հանդես գալիս Ավետիք Գրիգորյանը: Այս տուրում Ավետիքը ոչ-ոքի խաղաց Իվան Սարիչի հետ եւ 7 միավորով շարունակում է ընթանալ երկրորդ հորիզոնականում: Մրցաշարային այղուսակը 7.5 միավորով գլխավորում է Ռուսաստանի ներկայացուցիչ Իվան Պոպովը: Այս տարիքային խմբում հանդես եկող Հրանտ Մելքումյանը սպիտակներով հաղթեց Անդրեյ Կվոնին եւ 6.5 միավորով հայտնվեց 9-րդ տեղում: Ի դեպ, Հրանտը նախորդ առաջնության փոխչեմպիոնն է:

16 տարեկանների պայքարում Ռոբերտ Հովհաննիսյանը 6.5 միավորով ընթանում է 7-րդ հորիզոնականում, իսկ 6 միավոր վաստակաց Դավիթ Գեւորգյանը 20-րդն է:

14 տարեկանների պայքարում մեդալ նվաճելու ռեալ հնարավորութուն ունի Սամվել Տեր-Սահակյանը, որը այս տուրում հաղթանակ տոնեց եւ 7 միավորով բաժանում է 3-5-րդ տեղերը: Ռոբերտ Աղասարյանը եւս հաղթեց իր պարտիայում, սակայն 6 միավորով ընդամենը 21-րդն է: 12 տարեկանների պայքարում հանդես եկող Հոհաննես Գաբուզյանից եւ Նորայր Թորոսյանից այլեւս սպասելիքներ չկան: Այս շախմատիստները 5-ական միավորով ընթանում են աղյուսակի միջնասում եւ զրկվել են մրցանակային տեղ գրավելու հնարավորությունից:

10 տարեկանների պայքարում հանդես եկող մեր երեք պատանիներն էլ հաղթանակներ տարան, սակայն միայն Տիգրան Հարությունյանն է հավակնում մեդալի: Նա 6.5 միավորով 12-րդ տեղում է: Աղջիկների պայքարում Հայաստանի ներկայացուցիչներչը չփայլեցին նաեւ 9-րդ տուրում: