Ի՞ՆՉ ԷԻՆՔ ԱՍԵԼՈՒ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի հավաքականի աշխարհի 2010թ. առաջնության ընտրական փուլում հայտնվել է նպաստավոր խմբում, որտեղ կարելի է պայքարել հաջորդ փուլի ուղեգիր ձեռք բերելու համար: Այսպես են կարծում հայ ֆուտբոլասերների գերակշռող մասը, որոնց հետ զրուցեցինք Երեւանի կենտրոնական փողոցներում:
«Հիմա Եվրոպայում թույլ թիմեր չկան եւ բոլորն էլ կարող են միավորներ խլել: Հաղթում է նա, ով ավելի լավ է պատրաստված եւ ավելի մեծ ցանկություն ունի, - նշեց 51-ամյա Սարգիսը եւ ավելացրեց. - Եթե մեր ֆուտբոլի ղեկավարները արագ լավ մարզիչ հրավիրեն, եւ չսպասեն մինչեւ ընտրական փուլի սկսվելուն, ուր մենք լավ թիմ կունենանք, որը հաջող հանդես կգա բոլոր մրցակիցների հետ: Պորտերֆիլդը շատ լավ մասնագետ էր, բայց տեսաք, որ նրան մի քանի ամիս պահանջվեց` լավ հավաքական ստեղծելուն: Դրա համար արդեն հիմիկվանից մենք պետք է նոր մարզիչ ունենանք»:
46-ամյա Վարդանը առավել քան տեղյակ էր հայկական ֆուտբոլից: Նա ամեն օր ընթերցում է մարզական մամուլը եւ վերլուծում իրավիճակը. «Նայելով ընտրական խմբերին, կարող եմ ասել, որ մենք բավական լավ խմբում ենք հայտնվել: Այստեղ պայքարել կարելի է 2-րդ տեղի համար: Միայն Իսպանիան է, որից առաջ անցնելը անիրագործելի խնդիր է, իսկ Թուրքիայի, Բելգիայի, Բոսնիայի եւ Էստոնիայի հետ կարելի է հաջող հանդես գալ»:
Վարդանը եւս ընդծեց, որ դրական արդյունքի կարելի է հասնել միայն լավ մարզչի գլխավորությամբ. «Հիմիկվա մարզիչըները չունեն այն փորձը, որով կարող են հավաքական ղեկավարել: Անհրաժեշտ է բարձրակարգ մասնագետ, որը թիմի կտան այն ոգին, որը ժամանակին տվել էր Պորտերֆիլդը»:
36-ամյա Գեղամի կարծիքով` պետք չէ սեւեռվել Թուրքիայի վրա. «Վիճակահանությունից հետո չգիտեք ինչու բոլորը խոսում են թուրքերի մասին: Ես շատ նորմալ եմ դրան վերաբերվում: Ինչո՞ւ մեր շախմատիստները, ըմբիշները կամ մյուս մարզաձեւի ներկայացուցիչները կարող են մեկնել Ստամբուլ, Անթալիա, իսկ ֆուտբոլի հավաքականը` ոչ: Ավելի լավ է մտածենք, թե ինչպես ենք պայքարելու լավ արդյունքի համար եւ ինչ է դրա համար անհրաժեշտ: Ներկայիս հավաքականը Ղազախստանը հետ հանդիպմանը ցույց է տվել, որ շատ լուրջ խնդիրներ ունի: Դա վերաբերվում է հատկապես մարզչական շտաբին»:
23-ամյա Գեւորգը գտնում է, որ որոշ ժամանակ հավաքականի մասին խոսել պետք չէ. «Ղազախստանին պարտվելուց հետո մեր հավաքականից շատերն են հիասթափվել: Ժամանակ է պետք, որ այդ հիասթափությունը անցնի: Դրա համար պետք է, որ մեր հավաքականը 1-2 հանդիպում հաղթի եւ կրկին ստիպի հավատալ երկրպագուներին, որոնք այդքան ոգեւորված էին Լեհաստանի եւ Պորտուգալիայի հետ հանդիպումներից հետո: Իսկ խումբը շատ էլ լավն է: Ինձ դուր եկավ: Պատկերացրեք, եթե հայտնվեինք Անգլիայի, Խորվաթիա, Ուկրաինա կազմով խմբում, ի՞նչ էինք ասելու»: