Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՌԱՋԻՆ ԿՈՐՈւՍՏԸ

Սպորտ

Շախմատի աշխարհի գավաթի 2007թ. խաղարկությունում քիչ առաջ ավարտվեցին 1-ին փուլի լրացուցիչ պարտիաները: Անտոն Ֆիլիպով-Վլադիմիր Հակոբյան դիմակայության հիմնական 2 պարտիաները ավարտվել էին ոչ-ոքիներով: Լրացուցիչ պարտիայի 1-ին պարտիայում եւս գրանցվեց ոչ-ոքի: Իսկ ահա 2-րդում Հակոբյանը սպիտակներով հաղթեց Ուզբեկստանի ներկայացուցիչին եւ դուրս եկավ հաջորդ փուլ:

Ցավոք պարտություն կրեց Զավեն Անդրեասյանը, որի մրցակիցն էր ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ալեքսանդր Օնիշչուկը: Լրացուցիչ 1-ին պարտիայում Զավենը պարտվեց սպիտակներով, իսկ սեւերով ոչ-ոքի խաղաց անհամեմատ փորձառու մրցակից դեմ: Պայքարը թողեց նաեւ ԱՄՆ-ն ներկայացնող Վարուժան Հակոբյանը, որը լրացուցիչ պարտիաներում զիջեց իսրայելցի Մայքլ Ռոյզին:

Այսպիսով` Հայաստանի ներկայացուցիչներից 1/32-րդ եզրափակիչ դուրս եկան Լեւոն Արոնյանը եւ Վլադիմիր Հակոբյանը: Հաջորդ փուլի ուղեգիր են նվաճել նաեւ աշխարհի գավաթի խաղարկության բոլոր մյուս ֆավորիտները: