Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՆՉԵԼ ԵՆ ԿՐԱԿՈՑՆԵՐ

Հասարակություն

Նոյեմբերի 19-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ մասում ահազանգ է ստացվել, որ մարմնի տարբեր մասերում ստացած հրազենային վնասվածքներով ժամը 21.00-ի սահմաններում հիվանդանոց են տեղափոխվել Փարաքար գյուղի բնակիչներ, 1988 թ. ծնված Արթուր Բ.-ն, 1971 թ. ծնված Վարդան Գ.-ն, 1984 թ. ծնված Գեորգի Գ.-ն, 1982 թ. ծնված Կարեն Հ.-ն, 1979 թ. ծնված Լեւոն Գ.-ն — 1984 թ. ծնված Մարինե Մ.-ն:

Պարզվել է, որ նրանք վնասվածքները ստացել են Փարաքարից դեպի Մերձավան գյուղ տանող ճանապարհին գտնվող «Ռուբինա» հյուրանոցային համալիրի մոտ` անհայտ անձանց կողմից հրազեններից կրակելու հետեւանքով: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 5,45 մմ տ/չ 27 փամփուշտների պարկուճներ: Համգամանքները պարզվում են : Կատարվում է նախաքննություն: