A
A
Սուսաննա Ստեփանյանը՝ ձյուդոյի Եվրոպայի գավաթակիր
Հայաստանը ներկայացնող ձյուդոյիստ Սուսաննա Ստեփանյանը հաղթող է ճանաչվել Տուլա քաղաքում կայացած ձյուդոյի Եվրոպայի մինչեւ 18 տարեկանների գավաթի խաղարկությունում: Մեր մարզուհին 40 կգ քաշային կարգի մրցաշարում հաղթելով ռուսաստանցիներ Ալինա Լազարեւային եւ Սոֆյա Աֆանասեւային, մտավ եզրափակիչ: Վճռորոշ մարտում մեր մարզուհուն տեխնիկական հաղթանակ շնորհվեց, քանի որ նրա մրցակից Կարինա Մինիկաեւան որակազրկվեց: Իսկ ահա մեր պատանի ձյուդոյիստներից մեդալ նվաճելուն մոտ էր միայն 66 կգ քաշային Վահե Աղանյանը, որը, սակայն, 3-րդ տեղի համար գոտեմարտում պարտվեց ռուսաստանցի Սայխան Շաբիխանովին: Թիմային հաշվարկով Հայաստանը զբաղեցնում է 3-րդ տեղը՝ հետ մնալով Ռուսաստանից եւ Իտալիայից: