A
A
Գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը 18-րդն է Շարժա Մասթերսում
Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանն չկարողացավ մրցանակային տեղ զբաղեցնել Արաբական Միացյալ Էմիրություններում կայացած Շարժա Մասթերս խոշոր միջազգային մրցաշարում: Նա 9 հնարավորից վաստակելով 6 միավոր, 31 երկրների 178 շախմատիստների մեջ զբաղեցրեց 18-րդ տեղը: Մրցաշարի հաղթող դարձավ ռուսաստանցի գրոսմայստեր Էռնեստո Ինարկիեւը, որը լրացուցիչ գործակիցներով առաջ անցավ 7 միավոր վաստակած մյուս վեց մասնակիցներից, այդ թվում աշխարհի ուժեղագույն շախմատիստուհի Վան Հաոյից: