Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Շիրակն» ու «Ալաշկերտը» ձյունապատ Գյումրիում ոչ-ոքի խաղացին (տեսանյութ)

Սպորտ
cid__04f6b3f9-46fe-d5f6-dce5-defbcb9a6aa3@yahoo

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 24-րդ տուրի մեկնարկային խաղում Գյումրիի «Շիրակը» սեփական դաշտում ընդունեց Երեւանի «Ալաշկերտին»: Խաղը կայացավ Գյումրու ֆուտբոլի ակադեմիայում, քանի որ առավոտյան տեղացած ձյան պատճառով քաղաքային մարզադաշտը հնարավոր չէր եղել պատրաստել հանդիպմանը: Հանդիպման 10-րդ րոպեին «Ալաշկերտի» ավագ Արթուր Եդիգարյանը առաջ մղեց հյուրերին: Շիրակցիները երկրորդ կեսի 68-րդ րոպեն կարողացան վերականգնել հավասարակշռությունը: Աչքի ընկավ Արամ Մուրադյանը: Խաղն այդպես էլ ավարտվեց՝ 1:1: Այս ոչ-ոքիից հետո «Ալաշկերտը» վաստակեց 37 միավոր եւ բարձրացավ 2-րդ հորիզոնական: «Շիրակը» 27 միավորով առայժմ զբաղեցնում է նույն՝ 6-րդ տեղը: