«Բնականոն է, որ ընդդիմադիր թևը կարծիք է հայտնում». Ա. Աբովյան (տեսանյութ)
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը հիշեցնում է, որ խորհրդարանում գոյություն ունի ընդդիմադիր և իշխանական թև։ «Եվ բնականոն է, որ ընդդիմադիր թևը կարծիք է հայտնում, որը շատ հաճախ՝ ա. կամ չի համընկնում, կամ բ. ավելացնում է, կամ գ. ավելի զարգացնում է, ենթադրենք՝ իշխանական թևի մտքերը, գաղափարները»,- ասում է պատգամավորը։ Անդրադառնում է այս հանգամանքին, քանի որ իր համոզմամբ, երեկվա նիստի ընթացքում իշխանական թևի երեք պատգամավորները կիսանեղացած վիճակով արձագանքել են ընդդիմության ելույթներին։ Աբովյանի համար անհասկանալի է, թե ինչն է հուզում «իմքայլական» պատգամավորներին։ «Եթե վերցնենք տիկին Զոհրաբյանի կամ պարոն Մելքումյանի, կամ պարոն Բագրատյանի ելույթները, բոլոր այդ ելույթները փաստարկներով, շատ նորմալ, շատ հանգիստ առանց վիրավորելու, առանց ռուսերեն ասած՝ «նամյոկների» ելույթներ էին»,- շեշտում է պատգամավորն ՝ ընդգծելով, որ իրենք այստեղ են իրենց ընտրողների խնդիրները բարձրացնելու համար։