Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մենք գնում ենք մթնոլորտ ստեղծելու ճանապարհով. Հ. Իգիթյանը՝ Փաշինյան-Ալիեւ հանդիպման մասին (տեսանյութ)

Քաղաքականություն
54279690_366744537508525_3280026812687581184_n

ԵԽԽվ պատվիրակության անդամ,  ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը կարծում է, որ Եվրոպայի հրապարակի բացումը չպետք է առանձնացնել Եվրոպայի եւ Հայաստանի հարաբերություններից , սա պետք է ընդհանուր կոնտեքստի մեջ դիտարկել. «Շատ լավ է , որ բացումը համընկավ ԵԽԽՎ-ի նախագահի Հայաստան այցելության հետ, դա շատ կարեւոր է, եթե նայենք, որ ԵԽԽՎ-ում այլ ձեւով են այսօր նայում Հայաստանին, նայում են որպես մի երկիր, որ կարողացել է մի թռիչք կատարել դեպի եվրոպական ժողովրդավարական արժեքներ եւ սկզբունքներ եւ սա նաեւ լավ առիթ է, երբ ԵԽԽՎ նախագահն այստեղ է եւ ինքը կարողացավ, հնարավորություն ունեցավ բացման խոսք ունենալ: Շատ լավ է Հյուսիսային պողոտայում ունենալ Եվրոպայի հրապարակ»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշեց Հովհաննես Իգիթյանը: Խոսելով Վիենայում կայանալիք Փաշինյան-Ալիեւ հանդիպման մասին, Իգիթյանը նկատեց, որ հանդիպումն ինքնին արդեն ակնկալիք է: «Մինսկի խմբի նպատակներից մեկն այն էր, որ կազմակերպեր, ինչպես իրենք են ասում՝ ուղիղ կոնտրակտ Մինսկի խմբի շրջանակներում, որովհետեւ մենք գիտենք, որ բանակցությունները վաղուց արդեն դադարեցված են, դա եղավ 2016թ. քառօրյա պատերազմից հետո, ըստ էության՝ Ադրբեջանի ագրեսիայի պատճառով, մթնոլորտը թույլ չէր տալիս եւ անիմաստ էր բանակցել այն ժամանակ, երբ կողմերից մեկը փորձում է լուծել հարցը ուժով՝ խախտելով բոլոր նախկին պայմանավորվածությունները: Կարելի է ասել, որ մենք գնում ենք մթնոլորտ ստեղծելու ճանապարհով, եւ այս հանդիպումը՝ Փաշինյան-Ալիեւ, պետք է այս շրջանակների մեջ նայենք»,-«Ա1+»-ին ասաց պատգամավորը: