Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԱԿ-ը զսպվածության կոչ է անում իսրայելցիներին ու պաղեստինցիներին (տեսանյութ)

Քաղաքականություն
C8FF7F11-F368-4EAA-B3A1-F62E9C25BC22_cx0_cy11_cw0_w1023_r1_s

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեսը կոչ է անում վերականգնել խաղաղությունը Գազայի շուրջ: Մի քանի օր է իսրայելական զորքերը հրետակոծում են Գազայի տարածքը ի պատասխան Պաղեստինի կողմից արձակված հրթիռների:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում կողմերին զսպվածություն ցուցաբերել: «Մենք հստակ դատապարտել ենք հրթիռային հարձակումները: Սակայն այժմ հավատացած ենք ՝ անհրաժեշտ է խուսափել լարվածությունից և այս պահին զսպվածություն ցուցաբերել, որպեսզի մարդիկ ինչպես Իսրայելում, այնպես էլ Գազայում ավել շատ չտառապեն»,- ասել է գլխավոր քարտուղարը: Գազայի տարածքից երկուշաբթի օրվա հրթիռակոծման համար պատասխանատու է Համաս խմբավորումը, որը վերահսկում է Գազան: Հրթիռակոծման արդյունքում գրանցվեց 7 վիրավոր: Իսրայելը պատասխանել է Գազայի տարածքում տասնյակ թիրախների հրթիռակոծմամբ, ներառյալ Համասի ղեկավարի գրասենյակը: Արդյունքում տուժել է 5 պաղեստինցի: