Գոլանի բարձունքների իրավիճակը որպես նախադեպային Նախիջևանի ուղղությամբ (տեսանյութ)
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն այն կարծիքին է, որ ԱՄՆ-ի կողմից Գոլանի բարձունքների հանդեպ Իսրայելի հավակնությունների ճանաչումը, միջազգային իրավունքի տեսանկյունից կարող է նախադեպային լինել։ ԱՄՆ-ի այս քայլը, Սարգսյանի խոսքով, երկու կողմ ունի՝ իրավական և քաղաքական։ Իրավական տեսանկյունից սա կարող նախադեպային դառնալ միջազգային իրավական նորմերի հարցում։ Քաղաքական տեսանկյունից, ըստ միջազգայնագետի, նույնպես շատ օգտվողներ կլինեն, որոնց մեկը նաև Թուրքիան, չնայած քննադատել էր Միացյալ Նահանգների այս քայլը։ Իսկ այս դեպքից հետո, ըստ նրա, չի կարելի մտածել, որ Նահանգների դիրքորոշումը Արցախի հիմնախնդրում կփոխվի, այն է՝ խնդիրը լուծել միայն խաղաղ ճանապարհով՝ անկախ նրանից, թե դա կլինի տարածքային ամբողջականության պահպանման, թե ինքնորոշման միջոցով, իսկ Արցախի խնդիրը տարբերվում է Գոլանի իրավիճակից։ «Բայց էստեղ մենք նույն բանը կարող ենք անել նաև նախիջևանյան ուղղությամբ։ Վերցնենք մի տարածք, որտեղից մենք անընդհատ գնդակոծվում ենք և հայտարարենք մեր հավակնությունները դրա նկատմամբ հետայասու և նույն գործընթացով գնանք դեպի առաջ», - նշում է Սուրեն Սարգսյանը։