Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կառավարությունը մոբիլիզացիայի խնդիր ունի.տնտեսագետ (տեսանյութ)

Տնտեսություն
Մանասերյան

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի կարծիքով Հայաստան ունի այն ներուժը, որ իրականա տնտեսական բեկումը, սակայն մասնագիտական մոբիլիզացիայի խնդիր ունի կառավարությունը։ «Եվ եթե դա հաջողվի անել և հետադարձ կապն ապահովել երկնիշ տնտեսական աճը բնավ անհասանելի ցուցանիշ չի լինի մեզ համար», - ընդգծում է նա։ Ըստ նրա` Հայաստանի տնտեսության զարգացման համար անհրաժեշտ է նախ ճանաչել առկա տնտեսական խնդիրները, իսկ ներկայիս կառավարությունը չունի այդ խնդիրները լուծող թիմը։ Իսկ տնտեսական խնդիրները, որոնց դեռևս պատշաճ անդրադարձ չի կատարվել, ըստ Մանասերյանի, հետևյալներն են. ժողովրդագրական անվտանգություն՝ բնակչության արտագաղթ, ուղեղների արտահոսք, բնակչության ծերացում, երիտասարդների ոչ ներգրավվածությունն, էներգետիկ, պարենային անվտանգություն։