Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մինսկի խումբն Արցախին դիտում է որպես բանակցային կողմ. քաղաքագետ (տեսանյութ)

Քաղաքականություն
Մանասյան

Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանի կարծիքով՝ ադրբեջանական կողմից  Տավուշի ուղղությամբ  արձակված կրակոցները «ավանդական» բնույթ են կրում յուրաքանչյուր բանակցությունից առաջ: «Ակտիվություն է ցուցաբերում, որպեսզի բանակցությունների ընթացքում ինքն ինչ-որ առավելություններ ունենա»,- ընգծում է քաղաքագետը՝ հավելելով, որ այդ քայլը որևէ էական ազդեցություն չի ունենա բանակցողներիի վրա, քանի որ առաջին դեպքը չէ: Փաշինյան-Ալիև հանիպմանն անդրադառնալով՝ քաղաքագետը ողջունեց Փաշինյանը հայտարարությունն առ այն, որ բանակցային սկզբունքների տարրերը պետք է ճշգրտվեն: Մինչ այժմ հայկական կողմը, Մանասյանի կարծիքով, թերացել է մի հարցում. «Արցախյան հիմնախնդրում եթե Փաշինյանին հաջողվի բանակցային խոսույթը մոտեցնել իրավական խնդիրներին, դա կլինի առաջ քայլ, որովհետև իրավական հիմքերից դուրս բոլոր հասկացությոններն աղավաղվում են առավելապես ի վնաս մեզ»: Նա սխալ է համարում «Ինչպե՞ս եք գնահատում Արցախին որպես բանակցային կողմ ներգրավումը» ձևակերպումը, քանի որ Բուդապեշտյան գագաթնաժողովից հետո ԵԱՀԿ-ն որևէ այլ որոշում չի ընդունել, և համանախագահների՝ Ստեփանակերտ պարբերական այցերը, խոսում են այն մասին, որ Մինսկի խումբն Արցախին դիտում է որպես բանակցային կողմ: