Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սասուն Միքայելյանը` Փաշինյան-Ալիեւ առաջիկա հանդիպման մասին (տեսանյութ)

Քաղաքականություն
sasun-mikayelyan

Վիեննայում մարտի 29-ին կայանալիք Փաշինյան-Ալիեւ առաջիկա հանդիպումը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը ճիշտ է  համարում: Նրա կարծիքով՝ քաղաքակիրթ աշխարհում հանդիպումներ միշտ էլ պետք է լինեն: «Դա քննարկումներ պետք է լինի՝ հետագայում բանակցությունների սեղանի շուրջ նստելու համար: Ես ողջունում եմ, քննարկումներ միշտ էլ պետք է լինեն, որովհետեւ Ադրբեջանը երբեք չի եկել բանակցությունների»,- «Ա1+»-ի հարցին պատասխանելով ասաց Միքայելյանը: Ինչ վերաբերում է խնդրի հնարավոր լուծմանը, ապա նշում է. «Մենք պետք է միշտ պատրաստ լինենք պատերազմի, մենք չպետք է սպասենք, նստենք, հանկարծ մի բան լինի, ծնկներս ծեծենք ասենք, մենք ոնց չպատաստվեցինք: Մենք ժամ-ժամ, վայրկյան-վայրկյան պետք է պատրաստ լինենք պատերազմի»,-ասաց պատգամավորը: