Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եկեք բոլորին փող տանք»-ով Կառավարությունը քաղաքացուն կախվածության մեջ է պահում. վարչապետ (տեսանյութ)

Քաղաքականություն
d6xn-fD_mr0

Ազգային ժողովի նիստը շարունակվում է: Վարչապետը պատասխանում է պատգամավորների հարցերին: «Իմ քայլից»  Վարազդատ Կարապետյանին հետաքրքրում է, հնարավո՞ր է գյուղատնտեսությունում անցնել գների սուբսիդավորման: «Խնդիրն այն չէ, մենք փող ուզո՞ւմ ենք տալ, թե՞ ոչ, մենք պիտի հասկանանք այդ փողի ծախսման արդյունքում ինչի ենք հասնելու,  որովհետև այդ գաղափարը շատ լավ, բայց ավանդական և իր անարդյունավետությունը ապացուցած գաղափար է, որ եկեք բոլորին փող տանք»,- նկատեց Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ այս տարբերակով Կառավարությունը քաղաքացուն կախվածության մեջ է պահում: «Մենք ինչ-որ նարկոտիկ ենք  ստեղծում և մարդուն անընդհատ տալիս ենք ու չենք նկատում, որ այդ քաղաքականությունը էֆեկտ չի տալիս, որովհետև եթե 5 տարի փող ենք տվել և 6-րդ տարին ինքը փողը  նորից նույն բանի համար, նույն ծավալի համար ուզել է և իր վիճակը ընդհանրապես չի փոխվել, այլ ավելի է վատացել, դա նշանակում է, որ  մենք այդ փողը աննպատակ ենք ծախսել: Մենք պիտի փողը դնենք մարդու ինֆրաստրուկտուրայի, գիտելիքի հմտության զարգացման վրա»: Իսկ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանին հետաքրքրում է թեթև արդյունաբերությունում, բացի  Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս» տեքստիլից այլ խոշոր բիզնեսներ կա՞ն: «Շատ ընդունված է՝ «Ալեքսը» և այլ ընկերություններըք քաղաքական ասոցիացիաներ են առաջացնում: Մեր դիրքորոշումն այդ ընկերությունների նկատմամբ հետևյալն է՝ դրանք չեն ունենալու Կառավարության կողմից հովանավորություն, բայց դրանց վերաբերյալ Կառավարության վերաբերմունքը չի էլ լինելու թշնամական: Նրանք, ովքեր գործում են և պատրաստ են գործել օրենքի դաշտում, ուրեմն օրենքի առաջ հավասար են»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը: Կառավարությունը նաև մտադիր է տեքստիլը տեղափոխել բարձր գնային սեգմենտ, քանի որ հիմա այն ունի ցածր աշխատուժ: «Մեր քաղաքականությունը պիտի լինի կոպիտ ասած այն, որ ոչ թե մեր երկրում արտադրվի 5000 դրամանոց բաճկոն, այլ 1000 դոլարանոց բաճկոն, որը կլինի ավելի բարձր գնային սեգմենտում, և ուրեմն ավելի բարձրորակ աշխատուժ կլինի: Բավականին լուրջ ներդրումային ծրագրեր են իրականացվում: Կա խոստում, որ շուտով Երևանում այդպիսի գործարան կբացի, որտեղ 3000 աշխատատեղ կլինի: