Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Օտարերկրյա ներդրողների համար խոչընդոտ են հանդիսանում ՀՕ հաճախակի փոփոխությունները» (տեսանյութ)

Տնտեսություն
Gagik-Makaryan-nkar

ՀՀ-ում առկա են մի շարք խնդիրներ, որոնք խոչընդոտ են հանդիսանում օտարերկրյա ներդրողների համար: Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի կարծիքով բիզնես միջավայրում ներդրողներին 3 կարևոր հարցեր են հետաքրքրում՝ ծախսերը, ռիսկերը և օրենսդրության փոփոխությունները: Նրա խոսքով՝ պետական ծառայությունների և ենթակառուցվածքների ցածր որակի գործունեությունը  լրացուցիչ ծախսեր է առաջացնում ներդրողների համար: Երբեմն, բիզնես պլանով նախատեսված ծախսերը գերակշռում  են ավելի, քան պետք է լիներ: «Շատ ներդրողներ նշում են, որ երկրում հաճախակի քաղաքական փոփոխությունները, ռեֆորմները,  օրենսդրության փոփոխությունները՝ խնդիրներ և ռիսկեր են առաջացնում: Օտարերկրյա ներդրողներն ասում են, որ իրենց այնքան չեն խանգարում հարկերի չափերը, որքան հարկային օրենսդրության հաճախակի փոփոխությունները: 3-5 տարի պետք է օրենսդրությունը չփոխվի, որ ներդրողները կարողանան իրենց ծրագրերը կատարեն»: Գագիկ Մակարյանը կարևոր է համարում նաև, որ ներդրողները կարողանան ՀՀ-ում ստացված շահույթը տեղափոխել իրենց երկիր, օգտվեն պետական արտոնություններից, դատական համակարգում կարողանան պաշտպանել իրենց շահերը, ինչպես նաև՝ օտարերկրյա աշխատուժի ներգրավման համար ստեղծվեն հավասար պայմաններ, որպեսզի օտարերկրյա աշխատողները ցանկանան Հայաստան  բերել իրենց աշխատուժը: