Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

2019-ին հնարավոր է գնաճ լինի, որը չի գերազանցի 4%-ը. Տիգրան Խաչատրյան (տեսանյութ)

Տնտեսություն
tigran-nkar

Ազգային ժողովում Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ 2019-ին հնարավոր է  գնաճ լինի: «Սովորաբար գնաճը լինում է այն պատճառով, որ տնտեսության մեջ առկա են սահմանափակ ռեսուրսներ, և դրանց համար տնտեսվարողների միջև պայքար է: Ստիպում է, որ նույն ռեսուրսի համար մեկը պատրաստ լինի ավելի բարձր, քան վճարում էր երեկ: Այսինքն` պահանջարկը տվյալ սահմանափակ ռեսուրսի նկատմամբ առաջացնում է գնաճ»:  Ըստ նախարարի՝ և՛ կենտրոնական բանկը և՛ Կառավարությունը շատ հետևողական են այդ հարցում: 2019-ի համար գնաճը չի գերազանցի 4­ %-ը :    Թե ո՞ր ապրանքները հնարավոր է թանկանան, նախարարը դժվարացավ պատասխանել: Մանրամասն՝ տեսանյութում: