Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀԿ -ականները՝ Անդրանիկ Մարգարյանի հիշատակի արարողությանը (տեսանյութ)

Հասարակություն
Untitled-44

Այսօր Հայաստանի Հանրապետության 2000-2007 թթ. վարչապետ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախկին նախագահ, հասարակական-քաղաքական գործիչ Անդրանիկ Մարգարյանի մահվան 12-րդ տարելիցն էր: Մարգարյանի մարմինն ամփոփված է Կոմիտասի անվան քաղաքային պանթեոնում: Հարգանքի տուրք մատուցելու էին եկել Մարգարյանի որդին՝ Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Մարգարյանների հարազատները, ՀՀ  2-րդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ նախագահի տեղակալ Գալուստ Սահակյանը, ՀՀԿ անդամներ՝ ՀՀԿ խմբակցության նախկին ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը, ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանը, պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը և այլք: