Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արմավիր-Երևան» երթուղայինների վարորդները հրաժարվում են գիծ դուրս գալ (տեսանյութ)

Հասարակություն
2-17

«Արմավիր-Երևան» ուղևորափոխադրիչ երթուղին սպասարկող «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ ընկերության տնօրեն Շուշանիկ Խաչատրյանի գլխավորությամբ  վարորդներն իրենց տրամադրության տակ գտնվող 25 մեքենայով հավաքված են ՀՀ կառավարության շենքի դիմաց: Նրանք հրաժարվում են սպասարկել երթուղին: «Անօրինականության դեմ ենք ուզում պայքարել»,- ընդգծում է տնօրենը: Նրա խոսքով՝ ինչ-ինչ շրջանակների կողմից անօրինական կերպով մարդատար մեքենաներ  են դրվել «Արմավիր-Երևան» երթուղու սպասարկման համար և խանգարում են իրենց գործունեությանը: Մոտ 50 մեքենա անօրինական կերպով ներդրվել է սպասարկման մեջ: Վարորդների և Խաչատրյանի պնդմամբ՝ այդ 50 մեքենաններն անօրինական կերպով մասնակցում են ուղևորափոխադրմանը և ֆինանսապես վնաս են հասցնում «Գալակտիկա տրանս սերվիս»-ին: «Մեր հիմնարկին հավասարեցրին հողին», - ասաց տնօրենը: Ասաց նաև, որ իրենց հանդիպել են կառավարության որոշ ներկայացուցիչներ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանի գլխավորությամբ՝ խոստանալով վաղը զբաղվել այս խնդրով: Սակայն, ցուցարարները չեն ցանկանում հեռանալ, քանի որ 2018 թվականի ամռանը կրկին հավաքվել էին կառավարության դիմաց նույն խնդրով, սակայն խնդիրը լուծելու խոստումը չէր կատարվել կառավարության կողմից: Նրանք չեն հեռանա, մինչև իրենց չհանդիպի անձամբ վարչապետը:     «Հիմա մենք էստեղից ոչ մի շարժ չենք անելու՝ մինչև մեր հարցին լուծում չտա, որովհետև միևնույն է՝ սննկացրել են»,- ասաց Խաչատրյանը՝ հարցադրում անելով, թե ինչու արմավիրցիներից դեռևս բողոք չկա, եթե ընկերությունը հրաժարվում է մեքենաները կրկին դուրս բերել երթուղի: Ակցիան շարունակվում է։