Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ. Մելքումյան - Ջուկիչ, Հարությունյան - Մովսեսյան. շախմատային նոր կրքեր

Սպորտ

Սկոպյեում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունում այսօր կկայանան 6-րդ տուրի պարտիաները։ Հայաստանի հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը, որը շարունակում է հետապնդել առաջատար քառյակին, սպիտակներով կխաղա չեռնոգորացի Նիկոլա Ջուկիչի հետ: Մեր ընտրանու նախկին անդամ Սերգեյ Մովսեսյանը սեւերով կմրցի Վրաստանը ներկայացնող հայազգի շախմատիստ Դավիթ Հարությունյանի հետ: Հանդիպումները կմեկնարկեն ժամը 18:15-ին: Շախմատասերները դրանց ընթացքին կարող են հետեւել նաեւ մեր կայքէջում: