Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եվրո-2020. Բոսնիա եւ Հերցեգովինայի հավաքականը հաղթեց Հայաստանին

Սպորտ
a1bosnia-armenia-24.03.

Ֆուտբոլի Եվրոպայի 2020թ առաջնության ընտրական փուլի մեկնարկային խաղում Հայաստանի հավաքականը պարտվեց Բոսնիա եւ Հերցեգովինայի ազգային թիմին:   Սարաեւոյի «Գրբավիցա» մարզադաշտում կայացած հանդիպման հաշիվը 33-րդ րոպեին բացեց բոսնիացի Ռադե Կրունիչը, որը անկյունայինի խաղարկումից հետո գլխի հարվածով գրավեց դարպասը: Երկրորդ կեսի 80-րդ րոպեին Դենի Միլոշեւիչը դիպուկ հարվածով կրնկնապատկեց հաշիվը, իսկ մրցավարի կողմից ավելացված ժամանակի 3-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը 11մ հարվածով խփեց միակ պատասխան գնդակը՝ 1:2:      Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի մարտի 26-ին: Այդ օրը մեր թիմը Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Ֆինլանդիայի ընտրանուն, որն մեկնարկային խաղում 0:2 հաշվով պարտվեց Իտալիայի ազգային թիմին: