Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արթուր Դավթյանը բրոնզե մեդալ է նվաճեց աշխարհի գավաթում

Սպորտ
a1henacatk-1

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը բրոնզե մեդալ է նվաճել Դոհայում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունում:   Մեր մարզիկը հենացատկերի վարժության եզրափակիչում վաստակել է 14.695 միավոր եւ զբաղեղրել մրցանակային 3-րդ տեղը։ Նա հետ է մնացել կորեացի Հակ Սեոն Յանգից եւ ուկրաինացի Իգոր Ռադիվիլովից:   Այդպիսով, մեր մարմնամարզիկները Քաթարից կվերադառնան երեք մեդալներով: Հիշեցնենք, որ երեկ Վահագն Դավթյանն ու Արթուր Թովմասյանն արծաթե եւ բրոնզե մեդալներ էին նվաճել օղակների վրա վարժությունում: