Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը հավասարվեց հայրենակիցներին

Սպորտ
a1chess-evropa-3

Սկոպյեում շարունակվող շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունում տեղի ունեցավ 5-րդ տուրը:   Հայաստանի ներկայացուցիչներից այս անգամ հաղթանակներ տարան Սերգեյ Մովսեսյանն ու Մանուէլ Պետրոսյանը, իսկ մյուսները հաշտություն կնքեցին իրենց մրցակիցների հետ:   Հինգ տուրից հետո 4,5-ական միավորով աղյուսակը գլխավորում են 4 շախմատիստ: Հայաստանի չորս ներկայացուցիչներ՝ Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը եւ Սերգեյ Մովսիսյանը, առաջատարներից հետ են մնում մեկական միավորով: Մանուէլ Պետրոսյանը ունի 3 միավոր, իսկ Արման Փաշիկյանը, Հայկ Մարտիրոսյանը եւ Շանթ Սարգսյանը՝ 2,5-ական:   Այսօր առաջնությունում հանգստյան օր է, իսկ վաղը կայանալիք 6-րդ տուրում մեր շախմատիստներին խայտաբղետ մրցակիցներ են բաժին հասել:   Հրանտ Մելքումյան – Նիկոլա Ջուկիչ (Չեռնոգորիա) Սեմյոն Լոմասով (Ռուսաստան) - Ռոբերտ Հովհաննիսյան Մաքս Վարմերդամ (Հոլանդիա) - Սամվել Տեր-Սահակյան Դավիթ Հարությունյան (Վրաստան) - Սերգեյ Մովսիսյան Իգոր Յանիկ (Լեհաստան) - Մանուէլ Պետրոսյան Արման Փաշիկյան – Սվեն Տիչա (Խորվաթիա) Գորան Տոդորովիչ (Սերբիա) - Հայկ Մարտիրոսյան Ալեքս Կրստուլովիչ (Հունգարիա) - Շանթ Սարգսյան