A
A
Ռուսաստանցի ֆուտբոլիստները հետեւել են ճապոնացիների օրինակին
Ռուսաստանի հավաքականը Եվրո-2020-ի ընտրական փուլի Բելգիայի ընտրանու հետ խաղում չնայած պարտություն է կրել 1:3 հաշվով, սակայն հաճելիորեն զարմացրել է հանդիպման կազմակերպիչներին՝ բելգիացիներին: Ինչպես նշում են բելգիական լրատվամիջոցները, խաղից հետո ռուսաստանցի ֆուտբոլիստները մաքրել եւ կարգի են բերել հանդերձարանը՝ թողնելով ուշագրավ երկտող. «Շնորհակալություն հյուրասիրության համար, հաջողություն Բելգիայի հավաքականին»: Նշենք, որ առաջին անգամ նման եղանակով խաղի կազմակերպիչներին շնորհակալություն հայտնել էին ճապոնացի ֆուտբոլիստները, 2018թ աշխարհի առաջնության ժամանակ, որն անցկացվել էր Ռուսաստանում: