Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անգլիացի 20-ամյա ֆուտբոլիստը կզբաղվի բարեգործությամբ (տեսանյութ)

Սպորտ
sport-anglia-22.03.

Անգլիայի հավաքականի եւ «Լիվերպուլի» պաշտպան  Տրենդ Ալեքսանդր- Արնոլդն պատրաստվում է մեծ գումարներ ներդնել մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման համար: 20-ամյա ֆուտբոլիստն պայմանագիր է կնքել սպորտային հանդերձանք արտադրող Under Armour ընկերության հետ, որից ստացված գումարների մեծ մասը նա տրամադրելու է այդ նախագծի վրա: Ըստ նախնական պայմանավորվածության՝ Տրենդ Ալեքսանդր-Արնոլդի հովանավորությամբ կզարգացվի Ռեբել ֆուտբոլային ակումբի մանկապատանեկան դպրոցը: Հավելենք, որ երիտասարդ ֆուտբոլիստը անցած հունվարին նոր պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» հետ, որի արդյունքում նրա աշխատավարձը մի քանի անգամ բարձրացել է: