Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հովհաննես Մարգարյան/Լիլիթ Մկրտչյան զույգը 4-րդն է Եվրոպայում

Սպորտ
a1hradzgutyun

Հրաձգության Եվրոպայի առաջնության մեծահասակների պայքարում վազող թիրախ ձեւի մարզիկներ Հովհաննես Մարգարյանն ու Լիլիթ Մկրտչյանը մրցեցին թիմային միքս վարժությունում: Որակավորման փուլում նրանք միասին վաստակելով 376 միավոր, գրավեցին 2-րդ տեղը եւ մտան կիսաեզրափակիչ: Ավաղ, այդ փուլում մեր երկյակը 5:7 հաշվով պարտվեց Ռուսաստանի թիմին, իսկ 3-րդ տեղի համար պայքարում զիջեց Գերմանիային՝ 3:6: Այս մրցաձեւում հաղթեցին ռուսները, որոնք եզրափակիչում պարտության մատնեցին ուկրաինացիներին: Իսկ ահա Եվրոպայի առաջնությանը վազող թիրախ ձեւի երիտասարդ տղաների պայքարում Հովհաննես Մարգարյանը 553 միավորով զբաղեցրեց 7-րդ տեղը եւ դուրս մնաց պայքարից: Այդ մրցումներում հաղթանակ տոնեց ֆինն հրաձիգ Յուհանի Վուորիմաան՝ 564 միավոր: