Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի հավաքականն արդեն Սարաեւոյում է (տեսանյութ)

Սպորտ
a1havaqakan-2103

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունն արդեն ժամանել են Բոսնիա եւ Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաեւո, որտեղ մարտի 23-ին կկայանա Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի առաջին տուրի Բոսնիա եւ Հերցեգովինա - Հայաստան հանդիպումը:   Ինչպես հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը, մեր թիմը հանգրվանել է Սարաեւոյի «Ռադոն Պլազա» հյուրանոցում: Մարտի 22-ին, տեղական ժամանակով ժամը 18;30-ին, Սարաեւոյի «Գրբավիցա» մարզադաշտում կկայանա Հայաստանի հավաքականի նախախաղային մարզումը:   Մեր ընտրանին Բոսնիա եւ Հերցեգովինա է մեկնել 25 ֆուտբոլիստով.   Դարպասապահներ Արամ Հայրապետյան, «Բանանց» Հենրի Ավագյան, «Ալաշկերտ» Գրիգոր Մելիքսեթյան, «Գանձասար-Կապան»     Պաշտպաններ Վարազդատ Հարոյան, «Ուրալ» (Ռուսաստան) Անդրե Չալըշըր, «Գյոթեբորգ» (Շվեդիա) Կամո Հովհաննիսյան, «Ժետիսու» (Ղազախստան)         Հովհաննես Համբարձումյան, «Էնոսիս Պարալիմնի» (Կիպրոս)   Հայկ Իշխանյան, «Լոռի» Արտյոմ Խաչատուրով, «Լոռի» Գագիկ Դաղբաշյան, «Ալաշկերտ» Արմեն Մանուչարյան, «Փյունիկ»   Կիսապաշտպաններ Հենրիխ Մխիթարյան, «Արսենալ» (Անգլիա) Գեւորգ Ղազարյան, «Շավիշ» (Պորտուգալիա)      Սարգիս Ադամյան, «Յան Ռեգենսբուրգ» (Գերմանիա) Արաս Օզբիլիս, «Վիլլեմ-II» (Հոլանդիա)                      Տիգրան Բարսեղյան, «Կայսար» (Ղազախստան) Էդգար Բաբայան, «Հոբրո» (Դանիա) Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ» Արտակ Եդիգարյան, «Ալաշկերտ» Կառլեն Մկրտչյան, «Փյունիկ» Ալիկ Առաքելյան, «Փյունիկ» Պետրոս Ավետիսյան, «Արարատ-Արմենիա»   Հարձակվողներ Ալեքսանդր Կարապետյան, «Պրոգրես Նիդերկորն» (Լյուքսեմբուրգ) Նորբերտո Բրիասկո Բալեկյան, «Ատլետիկո Ուռական» (Արգենտինա)     Յուրա Մովսիսյան - առանց ակումբի