Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կառավարության դիմաց բողոքում են տաջիկները. հայը նրանց չի վճարել (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
54278843_437870250353239_3510273279212388352_n

Ազգությամբ  տաջիկ մի խումբ աշխատավորներ բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի առջև։ Նրանք բամբակագործությամբ են զբաղվում Արմավիրի մարզի Արաքս գյուղում։ Բուկիֆ Մահմադալիի խոսքով՝ իրենց գործատու Գագիկ Խաչիկյանը իրենց չի վճարել կատարած աշխատանքի համար։ «Ավելի քան 15 հազար դոլար դեռևս մինչև անցյալ տարվա դեկտեմբեր չի վճարվել»,- նշում է բամբակագործը։ Վերջինս նշում է, որ բազմիցս զանգահարել է իրենց գործատուին, բայց նա չի պատասխանում հեռախոսազանգերին։ Նրանք նախկինում ևս հանդես են եկել բողոքի ակցիայով, սակայն անարդյունք։