Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևանի պատվիրակությունը տրանսպորտի ռեֆորմի հարցով Չեխիա է մեկնել

Պաշտոնական

Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը՝ քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանի գլխավորությամբ, հնգօրյա աշխատանքային այցով մեկնել է Չեխիա: Այցի օրակարգում Երևանի տրանսպորտային բարեփոխումանը միտված հանդիպումներ են: Մասնավորապես, նախատեսվում են այցելություններ Չեխիայի տարբեր քաղաքներ, հանդիպումներ մայրաքաղաք Պրահայի հանրային ուղևորափոխադրող ընկերության, հանրահայտ ավտոարտադրողներ «Շկոդա էլեկտրիկ» և «Իվեկո» ընկերությունների, ինչպես նաև Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարարության և այլ կազմակերպությունների ու գերատեսչությունների ներկայացուցիչների հետ: Այցելությունը նախաձեռնել և ֆինանսավորել է չեխական կողմը: