Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարող էինք ունենալ առնվազն 250 միլիոն դոլարին համարժեք առևտրային կապիտալ. Վ. Սաֆարյան (տեսանյութ)

Տնտեսություն
54267967_2294996624101544_1489221871994929152_n

Հայրենական ապրանքարտադրողների միավորման 7-րդ համագումարի շրջանակներում միավորման նախագահ, տնտեսագետ Վազգեն Սաֆարյանն իր ելույթում հայտարարեց, որ ԽՍՀՄ փլուզմամբ խզվեցին հարյուրավոր ձեռնարկությունների միջև տնտեսական կապերը, իսկ նորանկախ հանրապետությունները՝ Ռուսաստանը, Ուկրաինան, Հայաստանը և մյուսները, տուրք տալով քաղաքական անկախության տարերքին, կորցրեցին արդյունաբերական կապերը, որից միայն 15 տարի հետո ԱՊՀ երկրների ղեկավարները ստեղծեցին Եվրասիական տնտեսական միությունը։ «Եթե 1988 թվականին ազգային եկամուտը կազմում էր 13,5 միլիորդ ռուբլի կամ այսօրվա դոլարային արժեքով 25-26 միլիարդ դոլար, ապա դրա մեջ 67,5 տոկոսը եղել է արդյունաբերությունը, կամ 9,2 միլիարդ ռուբլի էր դա կազմում, որի մեջ մեծ տոկոս էր կազմում մեքենաշինությունը»,- շեշտեց Վազգեն Սաֆարյանը։ Այդ տարի, ըստ միության նախագահի, արդյունաբերական եկամուտը մեքենաշինությունից կազմում էր  26.4 տոկոս, թեթև արդյունաբերությունից՝ 23.5, սննդի արդյունաբերությունը 19.6, քիմիականը 7.9 տոկոս։ 2018 թվականի արդյունաբերական արտադրանքի կառուցվածքը, տնտեսագետի փոխանցմամբ, ունի հետևյալ պատկերը. ամբողջ արդյունաբերական արտադրանքը կազմել է 1 տրիլիոն 737 միլիարդ դրամ կամ 3,6 միլիարդ դոլար, որը առնվազն 4 անգամ պակաս է 1988 թվականի համեմատությամբ։     «Եթե ժամանակին մեզ լսեին պատկան մարմինները. ստեղծեին արդյունաբերության և արտաքին առևտրի նախարարություն և որոշ չափով գոնե 5 տոկոսի չափով մասնակցեին ապրանքների ներմուծման իրականացմանը, ապա մասնակցելով փոքրիշատե մեծածախ առևտրին՝ կարող էինք ունենալ առնվազ 250 միլիոն դոլարին համարժեք առևտրային կապիտալ, որը կարող էր ներդրվել արդյունաբերության մեջ»,- ընդգծում է Սաֆարյանը և հավելում, որ առաջիկայում նախատեսված է հանդիպում կառավարության հետ՝ տնտեսական մի շարք կարևոր հացերի քննարկման համար։