Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արարատ-Արմենիան»՝ Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի նոր առաջատար

Սպորտ

Այսօր կայացան ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 23-րդ տուրի կենտրոնական խաղերը: Մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականում ընթացող «Արարատ-Արմենիան» հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթեց առաջնության առաջատարներից մեկին՝ «Ալաշկերտին»: Միակ գոլը 72-րդ րոպեին խփեց Անտոն Կոբյալկոն: Այս հաղթանակից հետո «Արարատ-Արմենիան» վաստակեց 38 միավոր եւ բարձրացավ 1-ին հորիզոնական: 2-3-րդ տեղերը զբաղեցնող «Փյունիկն» ու «Ալաշկերտը» իրենց ակտիվում ունեն 36-ական միավոր, սակայն ալաշկերտցիները մեկ հանդիպում քիչ են անցկացրել: Զուգահեռ կայացած խաղում «Բանանցը» սեփական դաշտում 3:1 հաշվով վստահ հաղթեց առաջնության հետնապահ «Արարատին»: Դաշտի տերերի կազմում երկու անգամ աչքի ընկավ Եվգենի Կոբզարը, մեկ՝ Կարեն Մելքոնյանը: Արարատցիներից պատասխան գնդակը խփեց Օրբելի Համբարձումյանը: «Բանանցը» վաստակելով 34 միավոր, ամրապնդվեց 4-րդ հորիզոնականում, բացի այդ թիմը մեկ հանդիպում քիչ է անցկացրել մրցաշարի առաջատարից: «Արարատը» երրորդ պարտությունը կրեց այս տարում եւ իր ակտիվում եղած 14 միավորով մնաց վերջին՝ 9-րդ տեղում: