Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նիկոլ Փաշինյանը մարզից վերադառնալուց հետո բանաստեղծություն է գրել (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
nikol1

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆբ-յան էջում գրել է. Արարատի մարզի Ռանչպար գյուղ կատարած այցից ծանր տպավորություններով վերադարձա: Գիտեի, որ այցի արդյունքներով ինչ-որ հետեւություն պիտի անեմ, ինչ-որ բան պիտի ասեմ: Նախ մտածեցի գրառում անել, բայց հասկացա, որ գրառումով չեմ կարողանա ասել այն ամենը, ինչ ուզում եմ ասել: Ապա՝ մտածեցի ուղիղ եթեր մտնել, բայց հասկացա, որ ուղիղ եթերում էլ ասելիքս կաղալու է: Արդյունքում ստացվեց մի այսպիսի բանաստեղծություն, որն այդպես էլ վերնագրեցի՝ «Ռանչպար»: Սա, իհարկե, զրույց է մարդկանց հետ, նաեւ՝ անելիքի ամփոփ ծրագիր, նաեւ հանձնարարական պետական բոլոր մարմիններին՝ իրենց անելիքի էության ու բնույթի մասին: Ռանչպար Երազանքը երազելու համար չէ լոկ, Երազանքի կյանք կերտելն է կոչումը մեր, Տառապանքի մութ հատակից այս անողոք, Մեր երազի թեւով պիտի թռչենք մենք վեր։ Մանուկների բորբ աչքերի կարոտը տես, Ու՞մ ճամփան է պահում նրանց հայացքը լուռ՝ Հույսից զրկված հայրերիդ, որ ստվերի պես Եկող ճամփով հեռանում եք դառն ու մրմուռ: Բայց ծնկները մեր չեն ծալվի այս ամոթից, Մեծ տունդարձի արահետը ձեր կդառնանք, Այս գյուղերի ամեն անկյուն ու ամեն թիզ, Ձեր ձեռքերի կախարդանքո՛վ պիտ շենանա: Մենք կվառենք ձեր աչքերի կրակն անթեղ, Երազանքը ձեր սրտերում կբորբոքենք, Կթրթռանք ձեր ճամփեքին որպես կանթեղ, Ու վերքերը հոգիների ձեր կամոքենք: Որ դուք կանգնեք, որ դուք ելնեք՝ քայլեք խրոխտ, Լույսով ցրեք հեռացումի բոթը դաժան, Տառապանքի մութ հատակից այս անողոք, Բացեք դուռը Հայրենիքի երջանկության։ Նիկոլ Փաշինյան