Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավտոտնակում սնդիկ է հայտնաբերվել

Հասարակություն
ain-3

Մարտի 16-ին, ժամը 13:00-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցի թիվ 49 շենքի բակում գտնվող ավտոտնակում սնդիկ է հայտնաբերվել: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ավտոտնակում 9 քմ տարածքով թափված է եղել սնդիկ (մոտ 30 գ): Փրկարարները հավաքած սնդիկը հանձնել են ոստիկանության Տարոնի բաժնի հետաքննիչին: